Ինքնաստուգում մաթեմատիկա

Սիրելի սովորողներ, առաջադրանքները կատարելուց հետո, միասին կքննարկենք արդյունքները, որից հետո կփորձեք ինքներդ գնահատել ձեր կատարած աշխատանքը։

1.Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների՝

  • 30 2x5x3
  • 12
  • 35 7x7x7

    2. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուրպարզ արտադրիչները՝
  • 15 և 30= 5, 3
  • 25 և 40= 5
  • 16 և 12= 2

    3. Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը՝

    10 և 50 = 50
    25 և 30= 150
    4 և 7= 28

    4.Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը՝
  • 30 և 5= 5
  • 24 և 12
  • 3 և 11

    5.Եթե Արամի   մտապահած  թվին ավելացնենք 20 և ստացված  գումարը փոքրացնենք 5 անգամ, ապա կստանանք 20։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։




    6. Հաշվեք  18 մ կող ունեցող  խորանադի ծավալը։

    7.Հաշվեք 17 դմ կող ունեցող խորանադի ծավալը։

    8.Հաշվեք ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝         
     12 սմ,  10 սմ, 15 սմ։

    9.Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝  13սմ,  11 սմ, 10 սմ։

    10. 10800, 2456, 203100, 1992, 2590  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։

    11. 2569, 10890, 100800, 2402001, 33640, 2405000 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։

    12. 1008, 15690, 26334, 204516, 20500 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

Ամերիակյում ոնց են նշում Նոր Տարին

Ամերիկայում Նոր տարուց 1 ամիս առաջ Ամերիկացիները նշում են <<Thanksgivings>> – տոնը։ Thanksgivings -ը Ամերիկացիների շնորհիվ ընդունված է, որպես կարևոր տոն և նրանք <<Thanksgivings>> – ը նշում են շատ գեղեցիկ։ Վառում են մոմերը, սարքում են տոնական Կարկանդակ <<pie >>, պատրաստում են հնդկահավ և ամենակարևորը Ամերիկացիների համար դա <<Thanksgivings>> – ի ժամանակ սիրելի ընտանիքի բոլոր անդամներով հավաքվում են սեղանի շուրջ և հայտնում իրենց շնորհակալությունը։<< from the turkey’s body they make the Thanksgivings traditional turkey complete and they gather around to say what are they thankful of>>: Նոր տարին Ամերիկայում սկսում են մարդիք շատ հավես և շատ ուրախ։ Նրանք ընտանիքով և հարազատներով հավաքվում են և նշում հրաշալի տոնը։ Դե իհարկե այսքանը չէ, նրանք նաև միավորվելուց հետո գնում են տուն, հագնում են տոնական գիշերանոցներ, Հայրիկը սարքում է տաք շոկոլադ և մայրիկը՝ տոնական Ամանօրյա թխվացքաբլիթներ- բիսկվիտներ։ Երբ ծնողները սարքում են տակ շոկոլադը և թխվացքաբլիթները երեխաները ընտրում են թե ինչ Ամանօրյա կինո են ընտանիքով դիտելու։ Երբ ընտրում են երեխանները թե ինչ Ամանօրյա կինո են դիտելու ծնողները բերում են տաք շոկոլադը և թխվացքաբլիթները նստում են, կինոն դիտում, տաք շոկոլադ խմելով և թխվացքաբլիթներ ուտելով։ Ապա՝ գնում են ընտանիքով պատշգամ կամ տնից դուրս նրանք և դիտում հրաշալի հռավարությունները, այնուհետև հրաշք է կատարվում, ձմեռ պապիկն է գալիս իրենց հյուր նվերներ է դնում տոնածառի տակ և իր կախարդանքներով արագ հեռանում է, որ հասցնի ուրիշ երեխաների նվերները տա և հրաշքներ գործի։

Ինքնաստուգում Հայրենագիտություն

1. Որտե՞ղ է գտնվում Հայկական լեռնաշխարհը:

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ասիյաում։

2.Որտե՞ղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:

Հարավային Կովկասում։

3.Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում։

Արագած

4.Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:

Արփա գետ, Իջևան, Ջերմուկ, Հրազդան, Կոտայք, Դեբեդ։

5.Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:

Ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ

6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյություների մասին։

Կարող եմ այսպես սկսել, Երևանի շենքերի մեծ մասը սարքված է վարդագույն տուֆից։

7. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:

Գյումրի, Երևան, Վանաձոր,

8. Թվարկեք Հայաստանի Հանրապետության մարզերը։

10 մարզ

Արարատ

Արմավիր

Արագածոտնի

Գեղարքունիք

Լոռի

Սյունիք

Վայոց ձոր

9. Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ:

Կոտայք։

10. Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։

Արմավիր

11. Թվարկեք Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։

Թուրքյա, Իրան, Վրաստան, Ադրբեջան։

12. Ի՞նչ է դարը։

1- դար = 100 տարի

13. Ի՞նչու են 5-րդ դարը համարում Ոսկեդար։

5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայերեն տառերը։

14. Ո՞ր թվականին է եղել գրերի գյուտը։

15. Ո՞ր գիրքն է առաջինը թարգմանվել հայերեն։

Աստվածաշունչ

Ինձ ծանոթ Կոմիտասը

1)Կոմիտասի կյանքը

Հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ Այս ամենը եղել է Կոմիտասը։ 1881-1893 թվականներին Կոմիտասը սովորել է Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում։ Ծնվել է Սեպտեմբերի 26 -ին, 1869 թվականին։ Մահացել է 66 տարեկանում իսկ իր մայրիկը մահացել է երբ Կոմիտասը 6 ամսեկան էր և Կոմիտասի հայրը մահացել էր երբ Կոմիտասը 11 տարեկան էր։ Նաև ասեմ, որ Հովհաննես Թումանյանը և Սողոմոն Սողոմոնյանը (Կոմիտասը) նույն թվականին էն ծնվել։ Կոմիտասը Մահացել է Ֆրանսիաում -Փարիս քաղաքոաւմ և ծնվել է Թուրքյաում։

2) Կոմիտասը մահը

Սողոմոն Սողոմաոնյանին թաղել են իր զբոսաայգում որտեղ, որ հազարավոր մարդիկ գալիս են և տալիս Կոմիտսին իրենց Շնորհակալության խոսքեր, որտեղ որ թաղվել են ուրիշ հիշված մարդիկ և որտեղ, որ Կոմիտասը ունեցավ իր կյանքի հրաժեշտությունը։

3) Այգու տարածքում են գտնվում

4) Իմ սիրելի Կոմիտասյան երգեր

Ես հիմա կուզեմ խոսալ իմ սիրելի Կոմիտասյան երգերի մասին՝ օրինակ։

Սոնա յար՝
Կաքավիկ՝
Հոյ նազան՝

Ереван

Ереван – столица Республики Армения. Это большой и красивый город. Он находится в Араратской долине. Через город протекают реки Раздан и Гетар. Вдали видны Арарат и Арагац. В Ереване очень красивые улицы и проспекты, парки и площади. Много памятников и фонтанов. Гости города с интересом осматривают его новые улицы, театры и стадионы, восхищаются его древними памятниками, музеями и картинными галереями. Ереван – один из самых древних городов мира. Ему около трёх тысяч лет. Он был основан царём Аргишти. Ереван много веков играл важную роль в жизни Армении, а с 1918 года стал столицей Армении, гордостью армян, сердцем республики.

1.Ответьте на вопросы.
1. Где находится Ереван?
в Армении

2. Какие реки протекают через Ереван?

Раздан и Гетар

 3. Какие горы видны вдали?

Арарат и Арагац


Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 9/13/2023

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:

Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:

Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։

Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։

Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:

Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։

Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմնե­րի կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։

Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Հայրենագիտության ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Հայրենագիտություն – Արփի Ալվանդյան (edublogs.org)

Հայրենագուտությունը շատ հետաքրքիր առարկա է, հաստատ Հայերի համար մի լավ հանգստություն է իմանալ Հայրենիքը ավելի լավ։ Ամեն անգամ դուք ձեզ կզգաք Հին առասպելներում ներկա, Քրիստոնեական ժամանակվա մարդ և ոչ միայն։ Կարդալաիս շատ ու շատ նոր գիտելիքներ կունենաք նաև Հայաստանը կբացահայտեք ուղակի պատմելով և կարդանով։ Այցելություններ եմ ունեցել լիքը լավ տեղեր, իմ սիրելի դասատու՝ Ընկեր Անիի հետ։ Մենք ունեցել ենք լիքը լավ տպավորություններ մեր այցելություններից դեպի լիքը լավ տեղեր, օրինկա՝։ Սայենենի ջերմոց, Մեսրոպ Մաշտոցի թանգարան, Արատես, Կոմիտասի թանգարան…

Հայրենագիտությունիցս ունեմ այսքան փոստ
Հայրենագիտություն – Արփի Ալվանդյան (edublogs.org) – 46 փոստծ

Մայիս- 4 նյութ <<+ սա>>

Արամի փողոց – Արփի Ալվանդյան (edublogs.org)
Արշակունիներ – Արփի Ալվանդյան (edublogs.org)
Հռիփսիմե եկեղեցի-Գայ գյուղ – Արփի Ալվանդյան (edublogs.org)
Արատեսի ճամփորդություն – Արփի Ալվանդյան (edublogs.org)

Ապրիլ-6 նյութ

Վեդի գետ – Արփի Ալվանդյան (edublogs.org)
Հայրենագիտություն(Սկսենք այսպես․․․) – Արփի Ալվանդյան (edublogs.org)
Ժողովուրդ, արքաներ, հերոսներ – Արփի Ալվանդյան (edublogs.org)
Զատկի ծես – Արփի Ալվանդյան (edublogs.org)
Ծաղկազարդ Ազատ վիկիպեդիա
(Ուսումնական գարուն) Հայրենագիտական նախագիծ – Արփի Ալվանդյան (edublogs.org)

Մարտ-4 նյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Վահագն Վիշապաքաղ
Տորք Անգեղի մասին ազատ վիքիպեդիա (ԻՄ ԳՏԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ)
Առասպել Տորք Անգեղի մասին
Հայկ և Բել նկար


Փետրվար- 3 նյութ

Առաջադրանք Տեառնընդառաջ
տյառնընդառաջի մասին տեղեկություն (Հայրենագիտություն)
Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին

Հունվար-2 նյութ

Գառնու հեթանոսական տաճար
Ես և տիեզերքը

Դեկտեմբեր-4 նյութ

Հայրենագիտության առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Ճամփորդություն դեպի Մատենադարան
Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ
Դիցաբանություն

Նոյեմբեր-11 նյութ

Գրիգոր Լուսավորիչ և Մովսես Խորենացի
Կարմիր Որդանի մասին
Մագաղաթի մասին
Հայրենագիտություն իմ սեբաստյա օրերը
Հայրենագիտություն իմ սեբաստյա օրերը
Մագաղաթ
Որդան կարմիր
Մեսրոպ Մաշտոց Առաջադրանք
Մեսրոպ Մաշտոց երգ
Մեսրոպ Մաշտոց
Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ



Հոկտեմբեր – 6 նյութ

Նախնադարյան մարդը Հայկական լեռնաշխարհում
Կոմիտասի ճամփորդություն
Կոմիտասի մասին Պրեզենտացիա
Կոմիտասի կյանքի մասին
Արա Գեղեցիկ և Շամիրամ
Կոմիտասը արդի Հայաստանում

Սեմպտեմբեր- 4 նյութ

Կոմիտաս Վարդապետի մասին տեղեկություն
Ին՞չու եմ սիրում Հայաստանը։
Իմ ծաքման մասին
Հայկ և Բելի մասին առասպելներ