Գեղեցիկ բանաստեղծություններ նվիրված մայրիկներին

Ձյունո՛տ դաշտեր, ի՞նչ կտաք ինձ՝Նվեր տանեմ իմ մայրիկին։-Մեր առաջին ձնծաղիկը։
Իսկ դուք ինչո՞վ կուրախացնենք,Ծիծեռնակնե՛ր հեռվից եկող։-Մեր առաջին գարնան երգով ։
Դու ի՞նչ կտաս, բարի՛ արև։-Իմ առաջին տաք շողերը։-Իսկ ես,-ասաց խնձորենին,-Իմ առաջին բողբոջները։
Առնեմ գրկեմ ծառի բողբոջ,Արևի շող, ծաղիկ ու երգ,Ու դրանց հետ՝ շատ-շատ համբույրԻմ մայրիկին տանեմ նվեր։
Իգնատ Մամյան

Գրողների միջազգային օրը Թումանյան պապիկի թանգարանում

Մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է: Գրողների միջազգային օրը մենք անցկացրինք Հովհաննես Թումանյանի թանգարանում: Ճամփին մենք արտասանեցինք Թումանյան պապիկի բանաստեղծություններից: Երբ հասանք Թումանյան պապիկի թանգարան, մենք աստիճանները հաշվելով բարձրացանք: Թանգարան աստիճանները 54 -ն էին, Թումանյան պապիկն էլ հենց 54 տարի է ապրել: Երբ ներս մտանք տեսանք, որ լիքը պահարաներում գրքեր կան, նա շատ մեծ գրադարան է ունեցել՝ 10.000 գիրք: Շատ սիրուն էր թանգարանը: Նրա իրերն էին ամենուր, նրակնոջ, մայրիկի, հայրիկի, երեխաների նկարներով ու իրերով էր զարդարված թանգարանը: Շրջեցինք ,շրջեցինք, ըհը… տեսանք Հովհաննես Թումանյանին քայլելիս, կարդալիս, նստելիս, մեզ նայելիս: Շատ սիրուն էր նրա Վերնատունը: Իսկ ամենավերջում մենք մուլտֆիլմ դիտեցինք…

Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը: