Հասած երկինքը

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Առաջադրանքներ

  • Կարդա’ հեքիաթը և նկարազարդի՛ր։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր գոյականները ու դրանց  համար անսպասելի ածականներ ընտրիր:
    Կապույտ ջուր, Կանաչ խոտ, Սպիտակ ձյուն, Քաղցր կոնֆետ, Չարաճճի երկինք։
  • Ինքդ նմանատիպ հեքիաթ հորինի’ր  «Կանաչ ձյունը», «Քաղցր գայլը», «Չարաճճի շաքարավազը» կամ էլ նախորդ առաջադրանքի բառազույգերից մեկով։
    Չարաճճի շաքարավազը
    Չարաճճի շաքարավազը չեր թողնում ոչ մեկին, որ իրեն ուտեին կամ գցեին թեյի մեջ ու խմեին, դրա համար մարդիկ որոշեցին շաքարի համար ադամանդ գտնեն և արձան կառուցեն, որ շաքարավազը նրանց սիրի և թողնի, որ մարդիկ նրան ուտեն։ Շատ երկար ուսումնասիրություններից հետո մարդիկ որոշեցին, որ գնան ադամանդե կղզին ու այնտեղից ադամանդներ բերեն։ Կզիին հասնելու համար նրանց պետք էր հսկայական նավակ և դրա համար նույնպես ադամանդ էր պետք։ Պետք էր որ նավակը հասներ արագ և ճիշտ ժամանակին։ Մարդիկ որոշեցին կեղծ ադամանդներով սարգեին նավակը և ստացվեց։ Հասան կղզի և ճանապարհին տեսան վիշապների կազմվացքով ծառեր, նույնիսկ մի մարդ ասաց․ – Ես գիտեմ այս ծառերի մասին նրանց մասին կարմիր գրքում է գրած նրանք Առավոտները քնում են և գիշերները արդնանում։ Նրանք զգուշորեն գնացին հասան կզու ծայրը և ադամանդները գցեցին նավակի մեջ։ Ճանապարհին նրանք տեսան ծառերը շարժվելիս ու նրանք վազեցին դեպի իրենց քաղաք։ Հասան և իրենց ուզածը կատարեցին։ Մի ԿԳ շաքարավազ բերեցին դրեցին ու ասեցին – Սա քո հիշատակն է համաձայն ես մենք քեզ համտեսենք․ -Այո համաձայն եմ, կերեք ինձ։ Եվ ՆՐԱՆՔ ՄՆԱՑԻՆ ՈՒՐԱԽ Եվ ԵՐՋԱՆԻԿ ՈՒ ԱՄԵՆԱԿԱՐևՈՐԸ ՇԱՔԱՐ ԼԻ։
  • Ի՞նչ կլիներ, եթե երկինքը հասներ։
    Մի փոքր ավելի խաղաղություն
  • Ի՞նչ կլիներ, եթե ամեն ինչ հակառակ լին՞եր
  • Շատ բաներ չեին ստացվի և ամեն ինչ հակառակ կլիներ։
  • Շարունակի՛ր հարցերի շարքը։ Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և գրանցի՛ր նրանց պատասխանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *