Մաթեմատիկական առաջադրանքների փաթեթ՝ Թեմա՝ Ուղղանկյունանիստ

Ուղղանկյունանիստը տարածական մարմին է, որը կազմված է   6 ուղղանկյուններից՝ նիստերից։

Ուղղանկյունանիստի նիստերի կողմերը  կոչվում են   ուղղանկյունանիստի կողեր, իսկ նիստերի գագաթները՝ ուղղանկյունանիստի գագաթներ։

Ուղղանկյունանիստի հանդիպակաց նիստերը իրար հավասար են։

Ուղղանկյունանիստն ունի 12 կող, 8 գագաթ  ու  6 նիստ։

Ուղղանկյունանիստի  չափումներն են՝  ուղղանկյունանիստի լայնությունը,   երկարությունը  և  բարձրությունը։

Ուղղանկյունանիստի ծավալը նրա տարողությունն է կամ  տարածության այն մասն է, որը զբաղեցնում է տվյալ մարմինը:

Ծավալը չափվում է խորանարդ միավորներով:

Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա լայնության,   երկարության և  բարձրության արտադրյալին:

Այն ուղղանկյունանիստը, որի բոլոր կողմերը իրար հավասար են, կոչվում   է  խորանարդ։

Խորանարդը   կազմաված է  6 հավասար քառակուսիներից՝  նիստերից։

Ուղղանկյունանիստի ձև ունեն   բազմահարկ  շենքերը, դասասենյակը,  ակվարիումը և այլն։

Առաջադրանքներ

  1. Հաշվեք  13սմ կող ունեցող  խորանարդի ծավալը։

    13x13x13= 2197
  2. Հաշվեք  9դմ կող ունեցող  խորանարդի ծավալը:

    9x9x9=729
  3. Հաշվեք  4մ կող ունեցող  խորանարդի ծավալը։

    4x4x4=64
  4. Հաշվեք  17մմ կող ունեցող  խորանարդի ծավալը։

    17x17x17=4913
  5. Հաշվեք  31դմ կող ունեցող  խորանարդի ծավալը։


    31x31x31=29791
  6. Հաշվեք  1դմ կող ունեցող  խորանարդի ծավալը։

    1x1x1=1
  7. Հաշվեք  19մմ կող ունեցող  խորանարդի ծավալը:

    19x19x19=6859
  8. Հաշվեք  11սմ կող ունեցող  խորանարդի ծավալը։

    11x11x11=1331
  9.  Գտեք  նկարում  պատակերված մարմինների ծավալը։ Յուրաքանչյուր խորանարդիկի ծավալը  1սմ3  է։

2x2x5=20

10x10x10=1000

6x10x10=600

10. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝


5մմ, 8մմ, 16մմ։

5x8x16=640

11. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11մ, 6մ, 10մ։

11x6x10= 660

12. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
11սմ, 12սմ, 5սմ։

11x12x5=660

13. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա լայնությունը
12սմ է, երկարությունը՝ 15սմ, իսկ բարձրությունը՝ 10սմ։

12x15x10=1800

14 Գունավոր ստվարաթղթից պատրաստեք խորանարդ, հաշվեք այդ խորանադի ծավալը։ Պատկերեք նաև Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով: Կազմեք խնդիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *