Արագածոտնի Թուխ մանուկ եկեղեցու մասին տեղեկություն

Մայիսյան << Բարձունքի նվաճում>> մեր նախագծով մենք պատրաստվում ենք գնալ և ճանապարհորդել լուսագյուղ << Թուխ մանուկ>> մատուռ։ Մենք հիմա վիքիպեդիաից դուրս հանեցինք տեղեկություններ <<Թուխ մանուկ>> Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցու մասին։ Թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված են մեծ մասամբ բարձունքի վրա, ջրերի ակունքի մոտ  (հանդիպում են նաև բնակավայրերում)։  Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նխնիների՝ <<Թուխ Մանուկների>> պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։ Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։ Քրիստոնեությունը աշխատել է Թուխ մանուկի պաշտամունքը վերաիմաստավորելով. օրինակ, 13-րդ դարում Հովհաննես Երզնկացին, ցանկանալով Երզնկայի «Երիտասարդական եղբայրությանը» քրիստոնեական կերպարանք տալ, նրա համար հատուկ կանոններ ու ճառեր է գրել։ Թուխ մանուկի պաշտամունքը միաձուլվել է նաև Երից ՄանկանցՔառասուն Մանկանց և, ընդհանրապես, Մանկանց պաշտամունքի հետ։

<<Թուխ մանուկ>> եկեղեցին գտնվում է Արագածոտի  մարզի Լուսագյուղում։ Կառուցվել է 4-5 –րդ դարերում։   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *