Այց Կոմիտասի թանգարան -ինստիտուտ

Մենք երեքշաբթի այցելել էինք Կոմիտասի թանգարան – ինստիտուտ: Ես և իմ ընկերները շատ ենք սիրել թանգարանը: Այնտեղ գիտաշխատող կար, անունը՝ Լիլիթ: Նա մեզ ցույց էր տվել Կոմիտասի ձեռագիրը, դաշնամուրը, որ իր բարեկամներն էին իրեն բերել իր ծննդյան օրը, Կոմիտասի թանաքամանը… Հետո միփոքր անց մեզ միացավ ընկեր Աստղիկը, նա մեզ ուղեկցեց դեպի դահլիճ: Մենք երգեցինք միասին և ընկեր Աստղիկը պատմեց, որ Կոմիտասը շատ է սիրել երեխաներին, նա նաև շատ էր սիրել մողեսներին և մողեսներին էլ ասել է սողսողիկներ…

Հետո էլ ընկեր Աստղիկը մեզ պատմեց Մարտիրոս Սարյանի մասին և ցույց տվեց նրա նկարները…

Ընկեր Աստղիկը մի նկար մեզ ցույց տվեց և այնտեղ փոքրիկ մեքենա կար, մենք իմացանք, որ Սարյան պապիկը այդ մեքենան թոռնիկի խնդրանքով է ավելացրել նկարի մեջ: Երբ Սարյան պապիկն այդ նկարն ավարտում է թոռնիկը գալիս նայում է ու ասում,

-Պապիկ, շատ գեղեցիկ է քո Հայաստան նկարը, բայց մի բան պակասում է:

-Ի՛նչ է պակասում, -հարցրել է պապիկը:

-Մեքենա:Հա բա ոնց ենք այ այս սարից մյուս սար գնալու:

Եվ այդպես էլ պապիկը նկարել է մեքենան…

Մենք լսեցինք Կոմիտասի երգերից և գեղեցիկ նկարներ նկարեցինք…

image/jpeg
image/jpeg
image/jpeg