ԱՖՐԻԿԱ

%d1%81%d0%ba%d0%b0%d1%87%d0%b0%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b5-%d1%84%d0%b0%d0%b9%d0%bb%d1%8b

Մեծությամբ 2-րդ աշխարհամասն է:  Նրա ազգաբնակչությունը կազմում են հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթներով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան։

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝

աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում’ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ու գետաձիերը:

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Զարմանալի փաստեր

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհում երկրորդ ամենաերկար գետն է:

Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:

Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:

Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ

Հարավային Ամերիկա

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային: Այս մայրցամաքի հսկայական մասը զբաղեցնում են Ամազոնյան ավազանի արևադարձային անտառները, որոնք կազմում են աշխարհի անտառածածկույթի մեկ երրորդը:

Մայրցամաքի խոշոր գետերից են Պարանան, որը, Պարագվայ խոշոր վտակն ընդունելով, դառնում է լայնահուն, դանդաղահոս և Օրինոկոն, որի Չուրուն վտակի վրա է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը (1054 մ): Հարավային Ամերիկայում լճեր քիչ կան (Պոոպո, Մարակաիբո): Կենտրոնական Անդերում է երկրագնդի ամենաբարձրադիր (3816 մ) լիճը՝ Տիտիկական:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է 6.960 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը` Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6.440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։ Հարավային Ամերիկան հարուստ է պղնձի, անագի, մոլիբդենի, ալյումինի, զմրուխտի, նավթի ու ածուխի հանքեր:Реклама

Մեծությամբ 4-րդն մայրցամաքն է: Այնտեղ կա 12 պետություն:

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային: Այս մայրցամաքի հսկայական մասը զբաղեցնում են Ամազոնյան ավազանի արևադարձային անտառները, որոնք կազմում են աշխարհի անտառածածկույթի մեկ երրորդը:

Մայրցամաքի խոշոր գետերից են Պարանան, որը, Պարագվայ խոշոր վտակն ընդունելով, դառնում է լայնահուն, դանդաղահոս և Օրինոկոն, որի Չուրուն վտակի վրա է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը (1054 մ): Հարավային Ամերիկայում լճեր քիչ կան (Պոոպո, Մարակաիբո): Կենտրոնական Անդերում է երկրագնդի ամենաբարձրադիր (3816 մ) լիճը՝ Տիտիկական:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է 6.960 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը` Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6.440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։ Հարավային Ամերիկան հարուստ է պղնձի, անագի, մոլիբդենի, ալյումինի, զմրուխտի, նավթի ու ածուխի հանքեր:Реклама

Հյուսիսային Ամերիկա

Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 3734 մետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է: Հիմնական օգտակար հանածոներն են արծաթը, ոսկին, պղինձը, արճիճը, ցինկը, գրաֆիտը, մոլիբդենը, նիկելը: Իսկ վառելիքի պաշարներից կան նավթի, ածուխի, բնական գազի և ուրանի պաշարներ:

ԵՎՐԱՍԻԱ

imagesCAPNL0PT
եվարսիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾

մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով,

արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:Եվրասիայում է գտնվում՝

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը:

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները: