ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-սահման

խրճիթ-տուն

հոյակապ-հրաշալի

ուրախ-Զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-վերև

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։
Հերոսը մի տղա էր, որ անհանգիստ էր ուզում էր աշխարհը տեսնել, որովհետև նա ապրում էր մի փոքր խրճիթում, ու մի օր նա գնաց ուրիշտուն ապրելու, բայց բոլորովին նույնը չեր։ Իր համար հոյակապ չեր այդպես․ նա ուզում էր իր մյրիկի հետ լիներ, որովհետև նրա համար իր մայրիկից ավելի թանկագինը չկար դրա համար էլ հերոսը հետ վերադարձավ իր գորշ ու հին խրճիթին։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Բնութագրի՛ր մորը։
Մայրը շատ ուրախ էր և նա միշտ շնորհակալ էր եղել իր փոքր խրճիթից։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Այնտեղ ուր, որ հովը է փչում
Ու ջուրն աղմըկում, անվերջ շողշողում,
Այտեղ իր բարի լիքը սերով մայրիկի հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի հնաձև խըրճիթում,
Մի ճռող խըրճիթում,
Գետի մոտակայքում,
Ծառերի արանքում։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի մայրիկի մոտ,
«Մայրիկ, էստեղից պետք է ես հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, Մի հնաձև խըրճիթում,

Էս հնաձև խըրճիթը
Էս ճռող խըրճիթը,
Գետի մոտակայքում,
Ծառերի արանքում։ ։

Թող ես գնամ շրջեմ աշխարհից դեպի աշխարհ,
Ճամփորդեմ լավ-վատ տներ-տեղեր տեսնելու,
Ամենալավ տունը ընտրեմ մեր համար,

Գամ քեզ էլ վերցնեմ <<պատրաստ կլինես>> ու փախչենք գնանք հեռուներով ճանապարհ
Էս հնաձև խըրճիթը
Էս ճռող խըրճիթը,
Գետի մոտակայքում,
Ծառերի արանքում։ ։

Ու գնաց, երկար գնաց փնտրելու տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու Հասկանալով ետ վերադարձավ
Էն հնաձև խըրճիթը
Էն ճռող խըրճիթը,
Գետի մոտակայքում,
Ծառերի արանքում։ ։

Իրենց լավ ու հին խըրճիթը,
Գետի սահմանին
Ծառերի արանքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *